Կարոտից ուղեղս բթանում է. Էմմիի շնորհավորանքը`մայրիկի տարեդարձին

Կարոտից ուղեղս բթանում է. Էմմիի շնորհավորանքը`մայրիկի տարեդարձին

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, որն ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում կիսվել է արխիվային լուսանկարներով։

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, որն ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում կիսվել է արխիվային լուսանկարներով։

«Կարոտից ուղեղս բթանում է: Ես երջանիկ եմ և ուրախ, բայց լինում են օրեր, երբ շունչս կտրվում է: Ուզում եմ խոսել ծնողներիս հետ, տեսնել նրանց, գրկել... բայց երբ գիտակցում եմ, որ հնարավոր չէ դա անել, օգնության է գալիս իմ մեջ ապրող փոքրիկ ռոբոտը: Մեկ-մեկ էլ վալերյանան: Մամ, դու իմ հավերժ գեղեցկուհին ես», - հրապարակմանը կից գրել է երգչուհին, ապա հեշթեգերում գրել է․ «ծնունդդ շնորհավոր, մամ»: