Ցանցահենների մասին տեղեկատվության դիմաց խոստացվել է խոշոր դրամական պարգեւ 

Ցանցահենների մասին տեղեկատվության դիմաց խոստացվել է խոշոր դրամական պարգեւ 

Միացյալ Նահանգները խոստացել է 10 միլիոն դոլարի հասնող դրամական պարգեւ նրանց, ովքեր հավաստի տեղեկատվություն կհաղորդեն «իրանական կառավարության օգտին աշխատող ցանցահենների մասին», ովքեր փորձել են ազդել 2020 թվականին տեղի ունեցած ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա։ Այս մասին  հայտնում է Պետդեպարտամենտը։

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան էջում հրապարակվել է այս մասին գրառում եւ կից երկու երիտասարդ մարդկանց լուսանկար։ Պետդեպը, ըստ այդմ, հավաստի տեղեկություններ է ակնկալում ստանալ Սահադ Քաշիանի եւ Սայեդ Հոսեյն Քյազեմիի մասին։