Նու գավարի ժե, Մկո, գավարի...

Նու գավարի ժե, Մկո, գավարի...

Էլ ի՞նչ ասի Ադրբեջանի նախագահը, որ իմանաք`   Հայաստանը Արցախի հետ այլևս կապ չունի։ 
Երեք տարի է, Հայաստանի վարչապետ կոչվածը Արցախ չի գնում, դա ձեզ չհուշե՞ց, որ ինքը ներքին համաձայնության մեջ է Ալիևի հետ, որ Արցախի թեման Հայաստանին չի վերաբերվում։ Որ իր Արցախ գնալը կմեկնաբանվի որպես Ադրբեջանի ինքնիշխան տարածք մտնելու փորձ։ Լռվել ու մնացել է։ Երկրի ղեկավարն ի՜նչ կարգի հանրության կողմից անընդունելի բան արած պիտի լինի, որ ինքը վախենա բարձրաձայնի իր արածի մասին ու իր փոխարեն Ալիևը հայտարարի․ 
«Ներկայումս ընթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների նորմալացման գործընթաց։ Այդ գործընթացում Ղարաբաղյան թեմա, որպես այդպիսին գոյություն չունի։ Հայաստանին չի կարող վերաբերել Ղարաբաղյան թեման»։
Ո՞ր մի իրեն հարգող երկրի ղեկավարը թույլ կտա, որ իր փոխարեն խոսի թշնամի երկրի ղեկավարը։ Սա ուղղակի խայտառակություն է։ Ալիեվն է հայ ժողովրդին  իրազեկում, որ առաջիկա շաբաթներին Հայաստանը ներկայացնելու է «Զանգեզուրի միջանցքի երթուղին»։ Ոնց որ Ալիևը ոգևորում է՝ նու գավարի ժե, Մկո, գավարի...