Ինչ կանի ԵՄ-ն երբ Մոսկվան հրապարակի «ոչ բարեկամ երկրների» իր ցանկը

Ինչ կանի ԵՄ-ն երբ Մոսկվան հրապարակի «ոչ բարեկամ երկրների» իր ցանկը

Եվրամիությունը ուսումնասիրում է այն հարցը, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանի կողմից «ոչ բարեկամ երկրների» մասին ցանկի հրապարակմանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ԵՄ-ում իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին: «Մենք սպասում ենք մանրամասներին, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարելի է արձագանքել: Սակայն ես սա կդիտարկեի Ռուսաստանի ներքին վիճակի վատացման կոնտեքստում մի կողմից, եւ ԵՄ հանդեպ Ռուսաստանի գործողությունների կոնտեքստում` մյուս կողմից»,- ասել է պարբերականի զրուցակիցը: Նա հավելել է, որ նույնիսկ մեկ երկրի ներառումը այդ ցանկում ԵՄ-ից, նշանակում է գործողություն ընդդեմ ողջ ԵՄ-ի: Նման ցանկի առկայությունը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, հայտարարել է պարբերականի աղբյուրը, հավելելով, որ չի կարելի մի ողջ երկրի վերաբերվել բացասաբար միայն այն պատճառով, որ կան տարաձայնություններ: