Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում․ ի՞նչ է հայտնի

Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում․ ի՞նչ է հայտնի

Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի արտակարգ իրավիճակների գործակալությունը՝ AFAD-ը։

Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 17:46-ին։
Ստորգետնյա ցնցումների խորությունը կազմել է 6,99 կմ։

Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում։