Նոր մանրամասներ Կիեւում կամուրջը պայթեցնելու սպառնալիքի հետ կապված միջադեպից

Նոր մանրամասներ Կիեւում կամուրջը պայթեցնելու սպառնալիքի հետ կապված միջադեպից

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում ուժային ծառայողը սպառնացել էր պայթեցնել Դնեպր գետի վրա գտնվող կամուրջը, այն բանի համար, որ իր սիրելին դավաճանել էր իրեն։ Համացանցում հայտնվել են կադրեր, հրապարակված Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Արտեմ Շեւչենկոյի կողմից, որտեղ երեւում է, թե ինչպես կամուրջը պայթեցնել սպառնացող ուժային Ալեքսեյ Բելկոն նշանառու կրակոցով խոցում է ոստիկանական դրոնը։ Նշենք, որ Բելկոն եղել է դիպուկահար եւ ծառայել Արեւելյան Ուկրաինայում գտնվող զորքերում՝ մասնակցելով ընդդեմ Դոնբասյան անկախականների ռազմական գործողություններին։