Բաց նամակ ՀՀ վարչապետին 

Բաց նամակ ՀՀ վարչապետին 

Հարգելի պարոն Փաշինյան, Ձեզ հիշեցնում եմ, որ 2018թ. մարտի 29-ին ես եղա Ազգային ժողովի սոցապ․ հանձնաժողովի ընդունելությանը։ Ես հանձնեցի իմ հարցերը հանձնաժողովին, Ձեզ։ Դուք չպատասխանեցիք իմ հարցերին։ Դուք ասացիք՝ կստուգենք, կպատասխանենք։ Երբ տիկին Եսայանն ասաց՝ ինչքան է թոշակդ, ասացի՝ 44 հազար դրամ, օ՜ արեց։ Ասացի՝ ինչ է, շա՞տ է, ձեր կուսակցությանը ժողովուրդը չի սիրում: Հենց այս խոսքը Ձեզ ոգեւորեց, եւ երկու օր հետո հեռուստացույցով իմացա, որ արդեն Գյումրիում եք եւ այնտեղից ոտքով գյուղերով գալիս եք: 

Պարոն Փաշինյան, ես հասկանում եմ թավշյա հեղափոխությունը։ Ես էլ եմ եղել մասնակից, բայց հիմա խոսքս չի անցնում ոչ մի պաշտոնյայի մոտ: Պարոն Փաշինյան, ես դիմել եմ 10 անգամ սոցապնախարարություն։ Հիմա ինձ թույլ չեն տալիս նախարարին հանդիպել եւ ոչ էլ դիմումս են ընդունում, մեղավորը սոցապի գործադիր տնօրեն Մինասյանն է։ Դիմել եմ ոստիկանություն, դատախազություն՝ ընթացք չեն տվել: Ես 78 տարեկան միայնակ թոշակառու եմ, բայց այսքան ժամանակ ստացել եմ մեկ արդուկ եւ մեկ հեռուստացույցի անտենա, ինձնից վերցրել են հոսանքի եւ ջրի կտրոնները, բայց ոչ մի տարի իմ փոխարեն մուծում չեն արել: 

Դեռ Հանրապետականի իշխանության ժամանակ պետությունը փող փոխանցեց։ Ճապոնիայից թույլ լսող թոշակառուների համար ականջի լսողական սարքեր առան, ինչո՞ւ չեն բաժանում, չէ՞ որ դրանք մեզ համար են առել։ Դրել են՝ 50 հազար դրամով վաճառում են, իսկ ես փող չունեմ, որ առնեմ, ինձ թալանել է սոցապ․ բաժինը: Անցել է տարիուկես ժամանակ, ես Ձեր պատասխանը չեմ ստացել, սպասում եմ պատասխանին: 

Սարիբեկ ՀԱԿՈԲՅԱՆ 
Ջրաշեն 1-ին փող, 38 տուն