Ավտոսրահներում մեքենաները կթանկանան, բայց ոչ շատ (տեսանյութ)

Ավտոսրահներում մեքենաները կթանկանան, բայց ոչ շատ (տեսանյութ)

«2019 թվականի հոկտեմբեր ամսին ձևակերպել ենք օրական մոտավորապես 200 մեքենա Գյումրիում, նոյեմբեր ամսին հասել էինք արդեն 500 մեքենայի, իսկ դեկտեմբեր ամսին մոտ 1000 մեքենա է մաքսազերծվել։ Սա միջինացված թիվ է։ Եթե միջին թվից վերանանք, դեկտեմբերի վերջին մենք օրական կտրվածքով մաքսազերծում էինք մոտ 2000 մեքենա»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը՝ անդրադառնալով Գյումրու ավտոմաքսատանը մեքենաների մաքսազերծման ծավալներին։

Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի վերջին իրենք, վարչապետի հանձնարարականով, արդեն անցել էին 24-ժամյա ծառայության, ծանր է եղել այդ շրջանում աշխատանքը, ուստի Շուշանիկ ներսիսյանը, առիթից օգտվելով, շնորհակալություն հայտնեց Գյումրու ավտոմաքսատան ծառայողներին, որոնք մինչև դեկտեմբերի 31-ը, երեկոյան ժամը 10-ը սպասարկել են քաղաքացիներին։

Իսկ հունվարից հետո, ըստ Շ․ Ներսիսյանի, Գյումրու ավտոմաքսատանը երեկվա դրությամբ մոտ 80-85 ավտոմեքենա է ձևակերպվել՝ արդեն նոր դրույքաչափերով։ 

Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե հիմա նախկինից մնացած մեքենաներ չկա՞ն, որոնք չեն հասցրել մինչև հունվարի 1-ը մաքսազերծել, տիկին Ներսիսյանն ասաց․ «Կան, որոշակի ավտոմեքենաներ կան, մենք ոչ միայն Հայաստանում, այլ նաև ինֆորմացիա ունենք, որ Հայաստանից դուրս էլ մեքենաներ կան և, ինչ-ինչ պատճառներով Հայաստան չեն հասել։ Հիմա տարբեր օղակներով փորձում ենք էդ հարցով զբաղվել, տեսնել` կարողանալո՞ւ ենք լուծել․․․ գիտեք, մենք ԵԱՏՄ պայմանագրով պարտավորություններ ունենք ստանձնած, և էդքան էլ հեշտ չի, դա մեր միանձնյա որոշելիքը չի, բազում հանդիպումներ ենք ունեցել քաղաքացիների հետ, մի քիչ քաղաքացիների պատկերացումներն էլ են թյուր, որովհետև շատ քաղաքացիներ մտածում են, որ կառավարությունը կարող է միանձնյա որևէ որոշում կայացնել, որ թույլ տանք հին դրույքաչափերով մաքսազերծել։ Բայց դա մեր ձեռքում չի»։

Ներսիսյանը նաև տեղեկացրեց, որ նոր դրույքաչափերի պայմաններում ֆիզիկական անձանց դժվար թե ձեռնտու լինի 3 տարուց հին մեքենա ներմուծել Հայաստան, իսկ կազմակերպությունների պարագայում, ըստ ՊԵԿ փոխնախագահի, թանկացում էլի կա, բայց ընդունելի է։

Իսկ ավտոսրահների դեպքում ի՞նչ դրույքաչափեր են գործում, Ներսիսյանն ասաց․ «Նույն միասնական դրույքաչափերն են, ոչ մի տարբերություն չկա՝ ավտոսրահ կլինի, թե ինչ կլինի,պարզապես, ավտոմեքենաները, քանի որ հիմնականում թարմ մեքենաներ են բերում և ՍՊԸ-ներով են բերում, թանկացումը շատ մեծ չի լինի»։

Նա նաև նշեց, որ էլեկտրամոբիլներով են մեր քաղաքացիները շատ հետաքրքրված, քանի էր էլեկտրամ,ոբիլների թանակցումն էական չէ։ Բայց, զարամնալիորեն, մինչ օրս էլոկոգիապես մաքուր այդ մեքենաների բնապահպօանական հարկը, որը կիրառվում է ներքին այրման շարժիչով, այսինքն՝ արտանետում ունեցող մեքենաների վրա, դեռ պահպանվում է։ Սա աբսուրդ է, բնապահպանական հարկ են կիրառում բնությանը վնաս չհասցնող, էկոլոգիապես լիարժեք մաքուր մեքենաների վրա։

Մանրամասն՝ տեսանյութում։