Պատմության այս օրը

Պատմության այս օրը

409 տարի առաջ՝ 1610 թ․դեկտեմբերի 21-ին սպանվեց ռուսական գահի հավակնորդ՝ Կեղծ Դիմիտրի 2-րդը։ Նա Լեհալիտվական տերության տարածքում հայտնվեց իրեն Իվան Ահեղի որդի՝ արքայազն Դիմիտրի հռչակած և1606 թ․Մոսկովյան Մայիսյան ապստամբության ժամանակ Առաջին կեղծ Դիմիտրիի զոհվելուց մեկ տարի անց։ 1607 թ․ նոր ինքնակոչ գահակալի թեկնածուի դեմ միավորվեցին 3000 կողմնակիցներ, որոնք Կոզյոլսկի մոտ շուտով ջախջախեցին օրինական արքայի՝ Վասիլի Շույկսիի բանակը։

1913 թ․ դեկտեմբերի 21- ամերիկյան թերթերից մեկում՝ «New York World»-ում տպագրվեց առաջին խաչբառը։ Իր անվանումն այս գլուխկոտրուկը ստացավ  իրար հետ խաչվող գծերի սկզբունքի հիման վրա։

1937 -ին ԱՄՆ-ում տեղի ունեցավ Ոուոլթ Դիսնեյի  «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» լիամետրաժ ֆիլմի պրեմիերան։

1991-ի դեկտեմբերի 21-ին լուծարվեց Խորհրդային Միությունը և ստեղծվեց Անկախ պետությունների համագործակցության՝ ԱՊՀ պայմանագիրը։

1958 -ի այս օրը Շառլ Դը Գոլն ընտրվեց Ֆրանսիական 5-րդ Հանրապետության  նախագահ։

1994-ին Ռուսաստանի հեռուստատեսային ակադեմիան սահմանեց իր «ТЭФИ» մրցանակաբաշխությունը։ Հիմնադրամը սահմանվել էր առաջատար ռուսական  հեռուստաընկերությունների՝ ОРТ, ВГТРК, ТВ-6, НТВ -ի նախաձեռնությամբ։