Սուտը, կեղծիքը պետք է սահման ունենան

Սուտը, կեղծիքը պետք է սահման ունենան

Ժամանակակից աշխարհը բառացի վերածվել է թատրոնի: Ամենուրեք իշխում է անձնական ու քաղաքական շահը, իսկ եթե այն առերես չէ, ուրեմն հրապարակի վրա տեսանելի են քծնանքը, շողոքորթությունը, սուտը, կեղծավորությունը: Արդարությունը, ազնվությունը եւ ժողովրդավարությունը լոկ շիրմա են ժողովրդի աչքերին թոզ փչելու, տեսեք՝ ամեն ինչը կատարվում է ի շահ հասարակության: Ներկա աշխարհաքաղաքական հարաբերություններում իշխում է կա՛մ ուժը, կա՛մ դրամը: Անհատը՝ լինի շարքային քաղաքացի, թե հայտնի մտավորական, մոլորված է, չի հավատում սեփական տեսածին կամ լսածին: Եվ ցավալին այն է, որ իշխողին թվում է, թե միայն ինքն է իրավացի, ոչ մեկը չի կարող բացահայտել իրական ճշմարտությունը:

Սուտը մարդու կյանքում նոր երեւույթ չէ, բայց Նիկոլ Փաշինյանը՝ հանուն կենսակերպի, այնքան է խորացրել, որ էլ դուրս տեղ չկա: Խաբելով մի ամբողջ ժողովրդական զանգվածի՝ բազում բարի խոստումներով հասավ իշխանության: Կազմեց այնպիսի կառավարություն, որի բոլոր անդամները կեղծ դիպլոմավորներ են՝ հավաքագրված փողոցից: 

Եվ նեղանում են, երբ մեր ժողովուրդն իրեն դավաճան է համարում: Ինքն է բոլոր ճանապարհներով ամեն կերպ նպաստել, որ հայոց բանակը պարտվի, Արցախն անցնի Ադրբեջանին: Սրա համար դաժան դատաստանի ես արժանանալու։ Դու հող չէիր ազատագրել, բայց վաճառեցիր. Արցախը քեզ համար քիչ է․ հիմա մի բուռ Հայաստանից մաս-մաս խուզում՝ թուրքին ես հանձնում: Ո՞վ ես դու՝ բեմի խեղկատա՞կ, թե՞ թատրոնի դերասան: Մե՛կ Մոսկվայից պաշտպանություն ես խնդրում, մե՛կ էլ քո մանկլավիկներին հուշում՝ ինչքան կարող եք, նվաստացրեք ռուսներին ու Ռուսաստանը: Ինչքա՞ն կարելի է ժողովրդին հիմարացնել: Սյունիքի, Գեղարքունիքի եւ մյուս տարածքներում քո բարեկամ բաշիբոզուկներին հրավիրում ես գաղտնի եւ տարածքները հանձնում: Դու Հայաստան պետությունը հավասարեցրել ես Ենոքավանի քո պապի հողամասի հետ․ կուզեմ՝ կվաճառեմ, կուզեմ՝ կքանդեմ: Մի՞թե դու քեզ արժանի ես համարում լինել պետության ղեկավար, ախր, արտաքին աշխարհում եւ քո հայրենիքում քեզ հարգող չկա: Եթե կասկածում ես, խորհուրդ կտամ թերթել երեք տարվա քո ելույթները, կարդալ դրանց արձագանքները: Եղել են, իհարկե, նաեւ քեզ ծափ տվողներ, բայց դրանք կան, քանի դեռ դու աթոռին նստած ես: Վաղը կարող է մեկը չգտնվի, որ քեզ խղճա: Մի անտեսիր այս իրականությունը՝ թող հեռացիր: Նիկոլ, դու մեր երկիրը քանդեցիր ծայրից ծայր: Դու, իշխանության աթոռին նստած, Ղարիբաշվիլուն ես խնդրում, որ զանգի Ալիեւին՝ Հայաստանի Սյունիքի մարզում կոշտ միջոցների չգնա: Բա նման ղեկավարն իրավունք ունի՞ հայտարարելու, որ մենք հաղթելու ենք՝ «ապագա կա»: 

Դու 100 մետր քայլելու համար չորս հազար ոստիկան ես հանում միայն քո անձի պաշտպանության համար: Եվ ողջ օրը մեջտեղ ես բերում նախկիններին, դուրս արի ժողովրդի մեջ, հարցրու ու համեմատիր եւ կհամոզվես, որ ամեն ինչ բոլորին հայտնի է: Չէ՞ որ այդպես էլ երեք տարվա ընթացքում չկարողացաք գտնել մեկին, որ ապացուցվեր՝ իրականում թալանչի է, ու դատվեր: Դուք զուրկ եք ամոթի զգացումից, դուք կոռուպցիոն գործերի մեջ եք թաղվել՝ ծխախոտի, ադամանդի, զենքի վաճառքի, մետաղի ջարդոնի… զանազան գաղտնի գործարքների։ Թողնենք, որ պետական միջոցները քամուն ես տալիս, իսկ շարքային թոշակառուն ու նպաստառուն օրվա հացի համար երբեմն անքուն գիշերներ է անցկացնում: Դու անտեսեցիր ժողովրդին: Դու չպաշտպանեցիր բանականության եւ բարոյականության մարդկային նորմերը:

Յուրի Ստեփանյան