Դերասանուհի Լիկա Մեսրոպյանը ստիպված շքամուտք է մաքրում

Դերասանուհի Լիկա Մեսրոպյանը ստիպված շքամուտք է մաքրում

Համատիրությունը նորոգել է դրասաններ Խորեն Լևոնյանի և Լիկա Մեսրոպյանի շենքի միջանցքները, սակայն նորոգումից հետո այն ամբողջությամբ թողել է շինարարական աղբի մեջ։ Դերասանուհին իր ֆեյսբուքյան ընկերների հետ կիսվել է, որ պատրաստվում է 1-ից 3-րդ հարկերում մաքրություն անել։

«Սա էլ մեր մուտքը։ Վերանորոգումից հետո վերջապես մաքրեցին։ Հիմա ստիպված 3- րդ հարկից մինչև 1-ի հարկ պիտի վերամաքրեմ։ Պետությու՜ն ինձ կամ հարկերից ազատի կամ աշխատավարձ տուր»- գրել է դերասանուհին։