Հայտնաբերվել են դեմենցիայի ոչ ակնհայտ ախտանշաններ․ որոնք են դրանք

Հայտնաբերվել են դեմենցիայի ոչ ակնհայտ ախտանշաններ․ որոնք են դրանք

 Դեմենցիան կարող է դրսեւորվել ոչ միայն հիշողության հետ կապված խնդիրներով, այլ նաեւ սարկազմն ընկալելու անկարողությամբ, ինչպես նաեւ շատակերությամբ եւ գնումների հանդեպ ունեցած առանձնահատուկ հակումով։ Այս մասին հայտարարել է մանուալ թերապեւտ, նեւրոլոգ Անդրեյ Չերյոմուխինը։ Սարկազմը ընկալելու, ստախոսին բացահայտելու անկարողությունը, ըստ նրա հանդիսանում են սոցիալական փոխազդեցության ադեկվատ գնահատման ֆունկցիայի խախտում։ Դրանք հաճախ հանդիպում են դեմենցիայով տառապող մարդկանց մոտ։ Այս դեպքում մարդիկ սովորաբար չեն հասկանում կատակի իմաստն ու թաքնված մտադրությունները։

«Կորսվում է որոշ արարքների ողջամտությունը, ինչպես օրինակ անհասկանալի բարձր գներով ձեռք են բերվում ապրանքներ, որոնք քիչ են պիտանի տվյալ մարդուն իր կենսագործունեության համար, կամ ձեռք են բերվում տվյալ մարդու կողմից իր համար բացարձակապես ոչ պիտանի ապրանքներ։ Նաեւ պետք է ուշադրություն դարձնել, եթե մարդը սկսել է իր սովորական չափից շատ ուտել։ Դեմենցիայի որոշ տեսակների դեպքում սննդային կարիքների հանդեպ զգացողությունները փոխվում են»,- մանրամասնել է բժիշկ Չերյոմուխինը։ Այս ամենով հանդերձ, դեմենցիայի հիմնական վտանգը իրականության դեֆորմացիայի մեջ է։ Մարդը կարող է, օրինակ, սկսել ուտել մատիտը, թուղթը, պլատիկը, երբեմն՝ սեփական եղունգներն ու մազերը։ Դեմենցիայի ախտանշան կարող է դիտվել նաեւ տարեցների կողմից յուղոտ սննդի հանդեպ հակվածությունը, հավասարակշռության կորուստը, էմոցիոնալ պոռթկումներն ու ապատիան։