ՃՈ-ն նոր Corolla-ներ է ստացել

ՃՈ-ն նոր Corolla-ներ է ստացել

Ճանապարհային ոստիկանությունը նոր Toyota Corolla-ներ է ստացել, որոնք այս պահին կանգնած են, այսպես ասած, «փոսի ԳԱԻ»-ում։

Դրանք դեռ համապատասխան տարբերակիչ պատկերներով ներկված չեն, որ հասկացվի՝ սա ՃՈ կամ, ինչպես ասում են՝ «գաիշնիկի» մեքենա՞ է, թե՞ ոչ, բայց արդեն տեղադրվել են առկայծող փարոսիկներ։ Ընդ որում, նկատեցինք, որ նոր Corolla-ները մեխանիկական փոխանցման տուփով են, մինչդեռ նախորդներն ավտոմատ էին։ Թերեւս ոստիկանությունը որոշել է խնայել թե՛ մեքենաների ձեռքբերման վրա, քանզի ավտոմատ փոխանցման տուփով տարբերակներն ավելի թանկ են, թե՛ հետագայում շահագործման ու վառելիքի ծախսի, քանի որ մեխանիկական տարբերակով մեքենան ավելի քիչ է վառելիք ծախսում, սպասարկումն էլ անհամեմատ ավելի մատչելի է։

Այլ հարց է, որ կարող է քաղաքում վարելիս անհարմարություն առաջացնել մեխանիկական փոխանցման տուփը։ Ոստիկանությունից հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ օրենքով սահմանված ընթացակարգերով՝ ՃՈ-ի համար ձեռք է բերվել 15 նոր Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա։