Թուրք զինվորներ են զոհվել

Թուրք զինվորներ են զոհվել

Երկու թուրք զինվորական է զոհվել Սիրիայում՝ հակաահաբեկչական գործողություն իրականացնելիս։ Այս մասին հայտնում է Sabah պարբերականը։

Առաջինը զոհվել է գրոհայինների կողմից «Խաղաղության ակունք» օպերացիայի արդյունքում ստեղծված տարածքային գոտու վրա ահաբեկիչների հարձակման ժամանակ, երկրորդը՝ «Լապա 3» օպերացիայի ժամանակ։ Եվս մեկն էլ վիրավորվել է եւ հոսպիտալացվել։