Քոչարյանն ա Ալիևի հոր հետ ստորագրել հողերը հանձնելու փաստաթուղթը. Չարենցավանի բնակիչներ (տեսանյութ)

Քոչարյանն ա Ալիևի հոր հետ ստորագրել հողերը հանձնելու փաստաթուղթը. Չարենցավանի բնակիչներ (տեսանյութ)

Չարենցավանում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը: Նրա համար գյուղերից ու տարբեր տեղերից մարդիկ են բերել, որ «մասովկա» ապահովեն: Մինչ ժամանումը, Hraparak.am-ը փորձեց Փաշինյանի «ֆանատներից» հետաքրքրվել, թե ինչու են եկել մասնակցելու Փաշինյանի հանրահավաքին: 

«Էն նպատակով, որ էս ժողովուրդը վերջապես դուրս գա էս ճգնաժամից»,-ասաց մի կին:

Իսկ թե որ ճգնաժամից, որը Նիկոլ Փաշինյա՞նն է ստեղծել, կինն ասաց` որը 30 տարի առաջ են ստեղծել` Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած:

Մեր մյուս հարցերին` հազարավոր զոհերի, տարածքների կորուստների մասին, տվյալ կինն ու նրա կողքը կանգնած մյուս կանայք պատասխանում էին, որ ամեն ինչում Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր, նա է Ալիևի հոր հետ ստորագրել հողերը հանձնելու փաստաթուղթը: Առհասարակ, ինչ հարց ուղղում էինք, միայն Քոչարյանի ու նախկինների անունն էին տալիս` առանց որևէ հիմնավորում ներկայացնելու, թե ինչու են Քոչարյանը կամ մյուսները մեղավոր:

Մանրամասն` տեսանյութում