«Նիկոլի օրոք» մարդկանց սոցիալական վիճակը ոչ թե վատթարացել է, այլ՝ «կոնսերվացվել»
Անգլիացի ֆիզիկոս, Ուիլյամ Թոմսոնը, նույն ինքը՝ 1-ին Բարոն Կելվինը (ով, ի թիվս այլ գիտական նվաճումների, առաջիններից մեկն էր, որ ձևակերպեց թերմոդինամիկայի երկրորդ օրենքը) նկատել է. «Երբ դուք կարող եք չափել այն, ինչի մասին խոսում եք և արտահայտել այն քանակապես, ապա դուք դրա մասին ինչ-որ բան գիտեք: Սակայն, երբ դուք չեք կարող տալ քանակական գնահատական, ապա ձեր գիտելիքն աղքատ է և անբավարար»: Ում օրոք ինչպես է ապրել Նիկոլի կողմից ապօրինի «սեփականաշնորհված հայ ժողովուրդը»:
Լևոն Տեր- Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետին անդրադառնալը կլիներ ոչ այնքան ազնիվ, եթե չասենք՝ մասնագիտական անբարեխղճություն, որովհետեւ բոլորովին այլ իրավիճակ էր:
Ռոբերտ Քոչարյան (1998-2007): Բնակչության կենսամակարդակի ցուցիչներից է վերջնական սպառման վրա տնային տնտեսությունների կատարած ծախսերի մեծությունը: 10 տարիների ընթացքում այդ ծախսերն ավելացել են տարեկան միջինը 142.2 միլիարդ դրամով. 1997 թ. 830.6 միլիարդ դրամից հասել են 2252.4 միլիարդ դրամի 2007 թվականին կամ մարդկանց կենսամակարդակը բարձրացել է 2.7 անգամ: Կապիտալի համախառն կուտակումը, այսինքն, մարդկանց կենսա-մակարդակի բարձրացման շարունակականության ապահովման համար անհրաժեշտ տնտեսական ներուժը, այդ տարիներին ավելացել է 7.8 անգամ: ՀՆԱ-ի նկատմամբ տնային տնտեսությունների վերջնական սպառման ծախսերը կազմել են 71.5 տոկոս:
Սերժ Սարգսյան (2008-2017): Տնային տնտեսությունների՝ վերջնական սպառման վրա կատարվող ծախսերն ավելացել են տարեկան 216.3 միլիարդ դրամով. 2007 թվականի 2252.4 միլիարդից հասել են 4415.2 միլիարդի՝ 2017 թվականին կամ մարդկանց կենսամակարդակը նախորդ ժամանակահատվածի համեմատ բարձրացել է մոտ 2 անգամ: Կապիտալի համախառն կուտակումը 2007 թվականի համեմատ ցածր է եղել 164.8 միլիարդ դրամով: ՀՆԱ-ի նկատմամբ տնային տնտե-սությունների վերջնական սպառման ծախսերը կազմել են 79.3 տոկոս:
Նիկոլ Փաշինյան (2018-2021): Տնային տնտեսությունների՝ վերջնական սպառման վրա կատարվող ծախսերն ավելացել են տարեկան 70.6 միլիարդ դրամով. 2017 թվականի 4415.2 միլիարդ դրամից հասել են 4626.9 միլիարդի՝ 2020 թվականին կամ բարձրացել է 1.05 անգամ, այսինքն՝ ոչինչ չի փոխվել, կոնսերվացվել է Լեւոն Տեր- Պետրոսյանի մատնանշած «սոցիալական վատթար վիճակը»: Փառք Աստծո, գոնե կապիտալի համախառն կուտակումը 2017 թվականի համեմատ 2020-ին աճել է 84.3 միլիարդով: ՀՆԱ-ի նկատմամբ տնային տնտեսությունների վերջնական սպառման ծախսերը կազմել են 74.8 տոկոս:
Այնպես, որ «թաթար – մոնղոլական լծի» ժամանակաշրջանում մարդկանց «սոցիալական վիճակի վատթարացման» մասին լուրերը «մի փոքր» չափազանցված են եղել:
Հ.Գ. Հիմա, ո՞վ է գտնում, որ հայ ժողովուրդը ժեխ է, կենսազանգված է, նույնիսկ բանջարեղեն, ընդդիմությու՞նը, թե՞ նիկոլփաշինյանական խունտան: Այդ մասին հայտարարողնե՞րը, թե՞ այդ ըմբռնմամբ վարվողները, ովքեր մարդկանց բթացնում են զոմբիացնող բառերով. «3 միլիոն վարչապետ», «ժողովրդի իշխանություն», «ժողովուրդն է որոշողը», այդ դու ես որոշողը ու նման պոպուլիստական, թույլ տվեք ասել, սադիստական հնարքներով: Իսկ ընդհանրապես, մեր ժողովրդի լավագույն մասին ցանկացած երկրում կընդունեն գրկաբաց, թող ժեխը, կենսազանգվածը, բանջարեղենը մտածի, թե ինչ է անելու թուրք-սելջուկյան տիրապետության տակ։
Գագիկ Վարդանյան
Կարծիքներ