Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց: Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց նրա շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը: 

Նշենք, որ այսօր կալանավորվել է նաեւ նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման համար: