Գերմանիայի համար ընդունելի չեն «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ամերիկյան սանկցիաները

Գերմանիայի համար ընդունելի չեն «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ամերիկյան սանկցիաները

Գերմանական կառավարության ներկայացուցիչները գերմանական եւ եվրոպական ընկերությունների, ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել են «Հյուսիսային հոսք -2»-ի դեմ ամերիկյան սանկցիաների հարցը։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Գերմանական դաշնային կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց համար սկզբունքորեն ընդունելի չեն ամերիկյան էքս-տարածքային սանկցիաները, որոնք Բեռլինում համարում են միջազգային իրավունքին հակասող եւ անընդունելի։ Գերմանական կողմը հայտարարել է նաեւ, որ շարունակելու են հետեւել ամերիկյան Կոնգրեսում այդ սանկցիաների մասով ընթացող քննարկումներին, ինչպես նաեւ խողովակաշարի ծրագրի իրականացման հարցում հետագայում էլ շարունակելու են սերտ համագործակցել Եվրահանձնաժողովի, եվրոպացի գործընկերների եւ Վաշինգտոնի հետ։