Օլգա Բուզովան Հայաստանու՞մ

Օլգա Բուզովան Հայաստանու՞մ

Ռուս հաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան պատրաստվում է այցելել Հայաստան։ Նա ելույթ է ունենալու Հունվարի 4-ին «Դվինում» կայանալիք ամանորյա ֆեստիվալին, որին մասնակցելու են նաև «Ռենկարնացիան», A'Chilla-ն, DJ Strong-ը, Nancy Movs-ը ու այլք։

Սկանդալային երգչուհին, հիշեցնենք, հայտնի է նաև հայազգի Դավիթ Մանուկյանի հետ հարաբերություններով, որից տևական ժամանակ է բաժանվել է, սակայն շարունակում է մեծ հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ։ Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը  վերջերս Բուզովային հարցրել է, թե ո՞ր երկիրն է ուզում ներկայացնել «Եվրատեսիլում»։

Երգչուհին առանց մտածելու պատասխանել է. «Ռուսաստանը»։ Կիրկորովը նրան հիշեցրել է, որ Ռուսաստանին զրկել են մրցույթին մասնակցելու իրավունքից: «Ուրեմն Հայաստանը»,- ասել է Բուզովան։