Վիլնյուսում մեկնարկել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստը

Վիլնյուսում մեկնարկել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստը

Այսօր՝ հուլիսի 12-ին, Վիլնյուսում մեկնարկել է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստը։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների և կառավարությունների ղեկավարների մակարդակով քննարկումներին մասնակցում են 31 պետության ներկայացուցիչներ, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 

Թուրքիան հանդիպմանը ներկայացնում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Anadolu-ն։
ՆԱՏՕ-ի ղեկավարները Զելենսկիին ողջունել են ծափերով։

Նիստերի դահլիճում Ուկրաինայի նախագահը նստել է Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների միջև։
Քննարկումները նախագահում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Բացելով հանդիպումը՝ Դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է, որ Կիևը հանդիպմանը «հավասար է» ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։

«Մենք ոգեշնչված ենք ձեր քաջությամբ: Մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային, որպեսզի ազատագրենք նրա տարածքը և զսպենք ռուսական ագրեսիան։ Այսօր մենք հանդիպում ենք հավասարը հավասարի պես, և ես անհամբեր սպասում եմ այն ​​օրվան, երբ մենք կհանդիպենք որպես դաշնակիցներ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։