ԱՄՆ-ում նույն վիճակն է, ինչ Հայաստանում․ 100 տեղից պառակտված է 

ԱՄՆ-ում նույն վիճակն է, ինչ Հայաստանում․ 100 տեղից պառակտված է 

2020թ․ նոյեմբերի 10-ից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին զրուցել ենք մեծությամբ երկրորդ հայկական գաղութում՝ Կալիֆորնիայում բնակվող մեր գործընկերոջ՝ «Ռադիոլուր»-ի նախկին տնօրեն Արթուր Սահակյանի հետ։ Մասնավորապես, հետաքրքրվել ենք, թե այս խնդիրների շուրջ ինչ է մտածում Լոս Անջելեսի հայությունը։ 

- Վստահ եմ՝ ուշադիր հետեւում եք Հայաստանի իրադարձություններին՝ ցույցեր, հանրահավաքներ, երկրում տիրող տրամադրություններ։ Ձեզ մոտ էլ բողոքի ակցիաներ են լինում․ կա՞ որոշակի ձեւավորված կարծիք եւ պահանջ։ Առհասարակ, ո՞ր ուժերին են պաշտպանում լոսանջելեսահայերը։

- Մեր թշնամիները շատ լավ հասկացել են, որ երբ հարձակվում են մեր վրա, մենք միավորվում ենք, մի բռունցք ենք դառնում։ Ինչպես, օրինակ, Սարդարապատի ժամանակ կամ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը։ Բոլորով մեկ բռունցք ենք, կապ չունի՝ դաշնակ, հնչակ, ՀՀՇ, Քոչարյան, Սերժ եւ այլն, բոլորս կողք-կողքի կանգնած, ինչպես խրամատում, պայքարում ենք ընդհանուր թշնամու դեմ։ Բայց թշնամին՝ թուրքը, արդեն վաղուց հասկացել էր, որ երբ ինքն ուղիղ խփում է, մենք դառնում ենք մի բռունցք, մի միասնական ու շատ հզոր մարմին։ Ուստի, իրենք աշխատեցին ուրիշ ուղղությամբ։ Իրենք գտան ներքին թուրքեր, որոնց վրա աշխատեցին ու հասան այնպիսի հաջողության, որ ներքին թուրքին բերեցին իշխանության։ Այսօր Հայաստանում իշխում են թուրքամետ ուժերը եւ թրքահպատակները։ Որպես լրագրող, որը քննադատել է ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ե՛ւ Քոչարյանին, ե՛ւ Սերժ Սարգսյանի օրոք դարձել է սփյուռքի շարքերը համալրած մարդ եւ, բնականաբար՝ նաեւ Նիկոլին, կասեմ, որ բոլորն էլ ինչ-որ մի փուլում սխալ բաներ են արել։ Բայց այսօր Հայաստանում իշխում են թուրքամետ ուժերը։ Ու եթե մեզ վրա հարձակվելիս մեկ-մեկ բռունցք ենք դառնում, ապա երբ մեր ներսում լինում է ներքին թուրքը, մենք պառակտվում ենք, բաժանվում ենք 100 մասի։ Հիմա մենք էսօր 100 մասի ենք պառակտված։ Ոնց որ Հայաստանում է՝ 17, եսիմինչ… ազգային կոչվող ուժերը պառակտվել են 7 տեղ։ Նույնիսկ այդ ազգային ուժերը, որոնք շատ փոքր մասնիկն են, հազիվ խորհրդարան անցնելու համար 5 տոկոսը հաղթահարեն, իրենք էլ 7 տեղ կիսված են։ Դա թուրքերի ամենամեծ նվաճումն ու հաղթաթուղթն է։ Իրենք գտել են մեր թույլ կետը, իրենք հավաքագրեցին իրենց մարդկանց, բերեցին իշխանության՝ սորոսականների միջոցով, դրա համար փողեր ծախսեցին, ու այսօր ունենք այն, ինչ ունենք։ Սա Հայաստանում Ձեզ ծանոթ է։ Ասեմ, որ նույնն էլ սփյուռքում է։ Սփյուռքում այսօր նույն թուրքամետ ուժերն են։ Ասեմ, որ ԱԺ շատ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այստեղ պլանի բիզնես է  դրել ու հովանավորում է էն մարդկանցից մեկին, որն ԱՄՆ-ում շարունակում է Նիկոլի քարոզը։ Ասել, որ պառակտում է համայնքը, չեմ կարող, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն այստեղ շատ քիչ են։ Բայց մարդկանց հիասթափեցնում է այնպես, որ փողոց դուրս չգան, չպահանջեն, չբողոքեն, հարցեր չտան։ Նույնն արել են նաեւ պատերազմի ժամանակ։ Բայց հիմա արմատապես են պառակտում։ Այսինքն՝ այսօր ոնց որ Հայաստանում, որտեղ 1 տոկոսը դուրս է գալիս փողոց, մյուս 1 տոկոսն էլի դուրս է գալիս, բայց հակառակ ճամբարի համար, մի 5 տոկոսն էլ թուրքապաշտ է ու մտածում է՝ պատերազմն ավարտվեց, վերջ, լավ ա, էլի՝ մեր երեխեքն Արցախ չեն գնա։ Ինչպես, օրինակ, իմ ծննդավայր Ապարանում, որտեղ կան նիկոլապաշտ ինչ-որ իսաններ, որոնք այդպես են ասում։ Հատուկ թուրքերենով եմ ասում այդ կենդանիների մասին, որոնք չգիտեն, որ վաղն իրենց էրեխեքը գնալու են Սիսիան, Գորիս, Կապան։ Կարող է այդտեղ էլ չհասնեն։ Ասեմ, որ իրենց ուղեղների վրա աշխատել են տարիներ շարունակ, մանավանդ՝ վերջին 3 տարիներին, որ եթե թուրքի հետ լավ լինենք, ամեն ինչ լավ կլինի։ Բայց սրանք կարճամիտներ են, պատերազմը չի ավարտվել։ Եվ թուրքը չի ուզում Արցախը, թուրքն ուզում է ամբողջ Հայաստանը՝ առանց հայերի կամ հայերը՝ ստրուկի կարգավիճակում։ Իրենք սկսել են, իրենք այսօր հաղթող են ու շարունակելու են մինչեւ վերջ, քանի դեռ հաղթող են։ Նույնն այստեղ է։ Սփյուռքում նաեւ շատ են անտարբերները․ իրենց կյանքը, իրենց բիզնեսը։ Հա, ասում են՝ օգնել է՝ կօգնենք, բայց մենք չենք խառնվում։

- Միայն այդ շե՞րտն է։

- Մտահոգ մարդիկ էլ կան, բայց նրանք շատ քիչ են, ինչպես Հայաստանում։ Նույն պատկերն այստեղ է պրոյեկտվում։ Բայց այստեղ նաեւ այն կա, որ մարդիկ ավելի զբաղված են։ Եթե Հայաստանում մարդիկ աշխատանք չունեն, կարող են գնալ միտինգների, այստեղ զբաղված են ու չեն էլ կարող։ Հնարավոր է բողոքողներն ու դժգոհողները շատ ավելի շատ են, բայց իրենք իրականում դրա համար ժամանակ չունեն։ Ես կարդացի վերջերս Ստեփան Դանիելյանին, ի դեպ, ես էլ ուզում էի գրել այդ թեմայով։ Խոսքը կրթական որոշակի ցենզ, սեփականություն, կորցնելու բան ունեցող որոշակի հատվածի՝ դեմոսի  մասին էր, որը միայն ուներ ընտրելու իրավունք։Բայց ոչ օխլոսը։  Բայց հետո եղավ ժողովրդավարություն, ու բոլորը ստացան ընտրելու իրավունք։ Այդ թվում՝ նաև օխլոսը։ Նիկոլ Փաշինյանի քարոզչության մեխը հենց նրանց է ուղղված, երբ նրանց ասում է՝ դու ես քաղաքացին, դու ես որոշողը․․․

- Նաեւ ասում է՝ կեցցեն մեր զոհերը։ 

- Այո, եւ մեկը, որը դատվել է կամ ոչ մի բանի չի կարողացել հասնել, անգյալ մեկը՝ օխլոս,  որն իր կյանքում ոչինչ չի ստեղծել ու միայն գողացել է, լսում է, որ ինքն է որոշողը։ Լսում է ու մտածում՝ Աստված է։ Ինձ ասում է՝ դու ես որոշողը, դու ես Աստված, դու ես իշխանությունը, դու ես թագավորը։ Այ, ժողովրդի այդ հատվածը՝ օխլոսն է այսօր իշխում է Հայաստանում, ու այն կարող է լինել ամեն ինչ՝ թրքամետ, բրիտանամետ, իսրայելամետ, ռուսամետ, նայած թե իրեն ով ինչ է խոստանում։ Իսկ ո՞վ է շատ խոստանում․ նա, ով շատ փող է դնում։ Իսկ ո՞վ է շատ փող դնում ու խոստանում՝ թուրքերը։