Նա չի մահացել , նա անմահ է. Իբրահիմովիչ

 Նա չի մահացել , նա անմահ է. Իբրահիմովիչ

Մարադոնան չի մահացել. նա անմահ է: Աստված աշխարհին տվեց բոլոր ժամանակների ամենատաղանդավոր ֆուտբոլիստին: Նա հավերժ կապրի։ Խոսելով Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող Դիեգո Մարադոնայի մահվան մասին՝ նշել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ, «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։

Այսօր նաև հայտնի է դարձել, որ իտալական «Նապոլիի» տնային մարզադաշտը վերանվանվելու է՝ ի պատիվ ակումբի լեգենդ, արգենտինացի Դիեգո Մարադոնայի, ում հրաժեշտի արարողությունը, ինչպես հայտնել էինք, տեղի է ունենում հենց այս պահին Բուենոս Այրեսի Կառավարական տանը։