Կհամագործակցեն ռուսական «Лукойл»-ն ու ադրբեջանական «SOCAR»-ը

Կհամագործակցեն ռուսական «Лукойл»-ն ու ադրբեջանական «SOCAR»-ը

Շվեյցարական Դավոսում, որտեղ ընթանում է Համաշխարհային տնտեսական ֆորումը, տեղի է ունեցել հանդիպում ռուսական «Лукойл» ընկերության նախագահ Վահիդ Ալեքպերովի եւ ադրբեջանական «SOCAR» պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւի միջեւ։

Ինչպես հայտնում է Report-ը, հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը առնչվող մի շարք հարցեր։ Հանդիպման ավարտին ստորագրվել է փոխգործակցության հուշագիր երկու նավթային խոշոր ընկերությունների միջեւ։