Զինվորականները բանակի մեջ են ու նրա կողքին. գեներալ Մակարյան

Զինվորականները բանակի մեջ են ու նրա կողքին. գեներալ Մակարյան

Պետական պաշտոնյաները, բարձրաստիճան զինվորականները շարունակում են այցելել Եռաբլուր, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։

Քիչ առաջ այստեղ ժամանեց նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ում անունը օրերս մամուլում շատ շրջանառվեց, նա հիշեցնենք, չէր ստորագրել ԳՇ-ի՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարության տակ։

Լրագրողների հարցին, թե ինչու ինքը չի միացել հայտնի հայտարարությանը, Մակարյանը չխոսեց , ասաց. «Առանց մեկնաբանության»։

Հարցին, թե ինքն ի վերջո որ կողմին է սատարում, բանակի կողքի՞ն է, թե՞ գործող իշխանության, Մակարյանը արձագանքեց.«Բոլորդ ԶԼՄ-ների կողքի՞ն եք, դուք՝ լրագրողներդ։ Եթե այո, ապա հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են եւ նրա կողքին»։