Որքան է կազմել Google-ի եկամուտը

Որքան է կազմել Google-ի եկամուտը

Ամերիկյան տեխնոլոգիական Alphabet Inc ընկերությունը, որը Google-ի սեփականատերն է, ներկայացրել է այս տարվա երեք եռամսյակների կտրվածքով իր ֆինանսական զեկույցը։ Ըստ այդմ, ընկերության մաքուր եկամուտն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14,6 տոկոսով, կազմելով 53,108 միլիարդ դոլար։ Ընդհանուր հասույթն ավելացել է 6,9 տոկոսով, կազմելով 221,084 միլիարդ դոլար։

Միայն երրորդ եռամսյակի ընթացքում եկամտի աճը կազմել է 41,5 տոկոս, հասնելով 19,689 միլիարդ դոլար ցուցանիշի։ Google-ի գովազդից ստացվող եկամուտը միայն երրորդ եռամսյակին աճել է 9,5 տոկոսով, հասնելով 59,647 միլիարդ դոլարի։ Ընդհանուր առմամբ, Google-ի ծառայությունների հասույթը կազմել է 67,986 միլիարդ դոլար, արձանագրելով 108 տոկոսանոց աճ։ 

Հիշեցնենք, որ Alphabet ընկերության կազմում են հետեւյալ ընկերությունները․ բացի Google որոնողական համակարգից՝ Android и Youtube, Google Life Sciences, Calico, Sidewalk Labs, Nest, Google Ventures, Google Capital եւ Google X։