Չեռնոբիլի միջուկային աղետի ականատեսն ինքնասպան է եղել 

Չեռնոբիլի միջուկային աղետի ականատեսն ինքնասպան է եղել 

Մոսկվայում ինքնասպան է եղել 75-ամյա միջուկային ինժեներ Վիկտոր Սմագինը, ով ժամանակին աշխատել է Չեռնոբիլի ատոմակայանում որպես չորրորդ էներգաբլոկի հերթափոխի պետ եւ ականատես է եղել 86 թվականին տեղի ունեցած Չեռնոբիլի աղետին։ 

Սմագինի դիակը հայտնաբերվել է նրա բնակարանի լուսամուտների տակ։ Ապրել է կնոջ հետ։ Ժամանած բժիշկները արձանագրել են նրա մահը։ Տանը հայտնաբերվել է գրություն, որում նա ներողություն է խնդրել բարեկամներից, եւ հաղորդել, որ ինքնասպանություն է գործում առողջական խնդիրների պատճառով։ 

Սմագինը երկար ժամանակ տառապել է ճառագայթահարման հետեւանք հանդիսացող հիվանդություններից, յոթ անգամ վիրահատվել է, իսկ ինքնասպանությունից մի քանի օր առաջ էլ խոստովանել է կնոջը, որ նոր ուռուցքներ է հայտնաբերել մարմնում։ 

Ի դեպ, այս տարվա հունիսին 92 տարեկանում ինքնասպան է եղել խորհրդային երկաստիճան ջերմամիջուկային РДС-37 ռումբի ստեղծողներից Գրիգորի Կլինիշովը։