Բաբկինան պատմել է, թե ինչ է տեսել կոմայից դուրս գալիս

Բաբկինան պատմել է, թե ինչ է տեսել կոմայից դուրս գալիս

Երգչուհի Նադեժդա Բաբկինան պատմել է տարօրինակ մի երևույթի մասին, որը տեսել է կոմայից դուրս գալիս։
 «Կար (թունելի վերջում լույս), տեսա այն, ոչ մի ձայն չէր  լսվում,  բայց լույսն ասես մի մեծ ցենտրիֆուգա՝ պտտվող անիվ  լիներ»,-ասել է Բաբկինան՝ Մաքսիմ Գալկինի  «Մուզիկալիտի» շոուի եթերում։ Երգչուհին ասել է, որ սվսվացող ձայնով  պտտվող անիվը մի ինչ-որ պահի՝ դըմփ և կանգ է առել։ Երբ այն կանգնել է, Բաբկինան տեսել է արծաթագույն մակերևույթ, ինչից հետո եկել է գիտակցության ու սկսել լսել բժիշկների խոսակցությունը։
Երգչուհին պատմել է, որ առաջին բանը, որ ասել է բժշկական լեզվով խոսող բժիշկներին հետևյալն է․«Գլխավորը՝ ներս չթողնել վախը, որ վախը չմտնի մարդու մեջ։ Ես չեմ վախենում, բայց այն իմ համար անհայտ էր»։ Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Բաբկինայի մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ, որը նրա թոքերի 80 տոկոսը ախտահարել էր։ Թեպետ երգչուհու ներկայացուցիչները հայտնել էին, որ նրա մոտ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել։