Օրբանին ուղարկել «քաղաքական կարանտինի» ՝ արտակարգ ռեժիմը չարաշահելու համար

 Օրբանին ուղարկել  «քաղաքական կարանտինի» ՝ արտակարգ ռեժիմը չարաշահելու համար

Եվրամիության անդամ պետությունների անդամ Լյուքսեմբուրգի արտաքին գերատեսչական մարմնի ղեկավար Ժան Ասելբյորնը կոչ է արել, որ միության անդամ Հունգարիան ուղարկվի «քաղաքական կարանտինի»։ Ավելի կոնկրետ՝  այս երկրի նկատմամբ սահմանվեն պատժամիջոցներ։

Նշենք, որ Հունգարիայի  օրենսդիր մարմինը մարտի 30-ին ընդունել է օրենքի նախագիծ, որով  այս երկրի կառավարության լիազորությունները արտակարգ դրության պայմաններում ընդլայնվում են։ Համաձայն դրա՝ Հունգարիայի վարչապետ , կառավարող ուժի՝  «ФИДЕС - հունգարական քաղաքաացիական միության» նախագահ Վիկտոր Օրբանը փաստացի միանձնյա ղեկավարելու է երկիրը՝ դեկրետների ու հրամանագրերի միջոցով։ Իսկ կառավարությունը կարող է «Արտակարգ դրության իրավական ռեժիմը» երկարաձգել անորոշ ժամանակով՝ առանց խորհրդարանում քվեարկության։ Օրենքը կառավարությանը  թույլ է տալիս արտակարգ դրության ժամանակահատվածում  կիրառել «այլ հատուկ միջոցներ» COVID-19-ի դեմ պայքարում։
 
Այս մասին հաղորդում է Асе Die Welt գերմանական պարբերականը։

COVID-19-ի դեմ պայքարում հունգարական կառավարությանը հատուկ լիազորություններ շնորհելու պատճառով,  եվրոպական ավելի ու ավելի շատ քաղաքագետներ այս օրերին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Հունգարիայի նկատմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմը չարաշահելու համար։

Հիշեցնենք, որ մեզ մոտ՝ Հայաստանում ևս ընդունվել է օրենք, որը նոր կորոնավիորւսի դեմ պայքարի համատեքստում թույլ է տալիս գաղտնալսել ու տեղորոշել մարդկանց։