Քանի երկրում է արդեն առկա կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը․ ԱՀԿ-ն հրապարակել է տվյալներ

Քանի երկրում է արդեն առկա կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը․ ԱՀԿ-ն հրապարակել է տվյալներ

Աշխարհի առնվազն 23 երկրում արդեն առկա է կորոնավիրուսային հիվանդության «օմիկրոն» շտամը, որը առաջին անգամ հայտնաբերվել էր ՀԱՀ-ում։ Այս մասին հայտնում է ԱՀԿ-ն։ Այդ երկրները գտնվում են ԱՀԿ վեց ռեգիոններից հինգում։ Սա Առողջապահության համաշխարհային կազմակերպության համար, ըստ հաղորդագրության, չափազանց լուրջ է եւ բոլոր երկրներն էլ պետք է խնդրին վերաբերվեն նույն չափազանց լրջությամբ։

ԱՀԿ-ում նաեւ ասել են, որ երկրների թիվը, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության «օմիկրոն» շտամը, կարող է աճել։ Այժմ նոր հայտնաբերված շտամը հետազոտվում է, ու դեռ շատ անելիք կա՝ իմանալու համար, թե ինչպես է այն փոխանցվում, որքան ծանր է վերջինով հիվանդացությունը, որքան արդյունավետ են վերջինիս պարագայում թեստերը կամ թերապեւտիկ միջոցներն ու պատվաստանյութերը։