Այդ երբվանի՞ց է Նիկոլը իր հրաժարականը պահանջողին նշանակում ԳՇ պետ
Ինձ մի այլ հարց է հետաքրքրում։ Էդվարդ Ասրյանը, ով նշանակվել է ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ, ինչքան հիշում եմ, 44 գեներալներից մեկն էր, ով պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Փետրվարի 25-ին ԶՈւ գլխավոր շտաբի 44 գեներալներ հայտարարություն էին ստորագրել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ուզում եմ հասկանալ՝ ԳՇ պետը, որը ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, ինքնուրույն որևէ քայլ անելու ունակ չի՞ լինելու, որ նշանակվել է այդ պաշտոնին։ Թե չէ մի տեսակ ծիծաղելի է․ այդ երբվանի՞ց է Նիկոլը իր հրաժարականը պահանջողին նշանակում ԳՇ պետ։ Օնիկ Գասպարյանն էլ էր իր հրաժարականը պահանջում, եթե պայմանը դա էր՝ թող մնար։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի սեպտեմբերի 27-ի հրամանագրով Էդվարդ Ասրյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ Մամուլում հնչեց, որ գեներալ-մայորի ազատման հարցում դեր է խաղացել նրա և ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ միջանցքում մոտ 10 րոպե տևած զրույցը, ինչպես նաև Ասրյանի՝ Սեյրան Օհանյանին «պարոն գեներալով» դիմելը:
Կարծիքներ