«Ժողովուրդ». Նարեկ Նալբանդյանը վաճառքի է հանել իր գնած հյուրանոցի գույքը. չի հավանել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախկինում գրել էինք, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը ձեռք է բերել Նարեկ Նալբանդյանը, որը հայտնի է նաեւ Հովիկ Աբրահամյանին պատկանող շքեղ առանձնատունը գնելով։ Հիշեցնենք, որ Նալբանդյանն այդ շքեղ հյուրանոցը գնել էր պայմանավորվածությամբ, որ տարեկան 1 միլիարդ պետք է վճարեր պետությանը, սակայն այս տարի նա ուշացրել էր գումարի վճարը, եւ հենց այդ ժամանակահատվածում Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Մեզ հասած լուրերի համաձայն՝ Նարեկ Նալբանդյանը չի հավանել հյուրանոցի ներքին տեսքը եւ հրահանգել է վերանորոգել ու միայն այդ դեպքում շահագործել։ Քանի որ նախկինում հյուրանոցը կառուցվել էր մի քանի դիզայներների համատեղ նախագծով, եւ գույքը համապատասխանում էր հենց այդ դիզայնին, Նարեկ Նալբանդյանը որոշել է վաճառքի հանել գույքը, մասնավորապես՝ օրթոպեդիկ ներքնակները, հեռուստացույցները, թանկարժեք կահույքը, որը, ըստ նախկինում տարածված լուրերի, բերված էր արտերկրից եւ պատրաստված է բարձրորակ փայտից։
Փաստորեն, նորահայտ օլիգարխը նախկին օլիգարխ Արմեն Ավետիսյանի կառուցած գերթանկարժեք հյուրանոցը չի հավանում: Հետաքրքիր է՝ այդ դեպքում ինչո՞ւ էր գնել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Կարծիքներ