Չինաստանում կորոնավիրուսային վարակման նոր էպիկենտրոն է հայտնաբերվել

Չինաստանում կորոնավիրուսային վարակման նոր էպիկենտրոն է հայտնաբերվել

Չինաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակման 118 նոր դեպք։ Այս մասին հայտնում է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։ Կորոնավիրուսային վարակի բռնկման նոր էպիկենտրոնը գտնվում է երկրի հյուսիս-արեւելյան Ցզիլին նահանգում։

Հիշեցնենք, որ աշխարհում շարունակվում են հակահամավարակային կարանտինային խստացումները։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիան պարտադիր 14-օրյա կարանտին է սահմանել երկիր ժամանող բոլոր անձանց համար: Ավստրիայում էլ կանխատեսվում է, որ սահմանները փակ կմնան մինչեւ այս տարվա վերջ։