Գրիգորյանին ազատ արձակելու համար կրկին միջնորդություն ներկայացրին (Տեսանյութ)

Գրիգորյանին ազատ արձակելու համար կրկին միջնորդություն ներկայացրին (Տեսանյութ)

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ գործով դատական նիստին այսօր պաշտպանական կողմը կրկին միջնորդություն ներկայացրեց՝ խափանման միջոց կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինել մասին՝ գրավի չափը սահմանելով մինչեւ 5 միլիոն դրամ:

Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը նշեց՝ բժիշկները փաստում են, որ նրա կալանքը համատեղելի չէ բուժման հետ, եւ որ Գրիգորյանն օրական մի քանի կիլոգրամ դեղեր է ընդունում: 

Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ներկայացված միջնորդությունը չի տարբերվում նախորդ նիստին ներկայացված միջնորդությունից:

Դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյան գլխավորությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։ 

Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։