Կրեմլի աշխատակիցներից պահանջել են հրաժարվել «iPhone»-ներից

Կրեմլի աշխատակիցներից պահանջել են հրաժարվել «iPhone»-ներից

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ներքաղաքական բլոկի աշխատակիցները մինչև ապրիլի սկիզբ պետք է հրաժարվեն iPhone տեսակի բջջային հեռախոսներ օգտագործելուց։ Այս հանձնարարականը ռուս պաշտոնյաներին տրվել է մարտի սկզբին Մոսկվայի մարզում տեղի ունեցած սեմինարի ժամանակ, գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով միջոցառմանը ներկա մի քանի աղբյուրներ։ «Վե՛րջ iPhone-ին: Կամ դեն նետեք, կամ տվեք երեխաներին: Մարտին սա պետք է անեն բոլորը»,- ասել է նրանցից մեկը։

Ըստ նշյալ որոշմանը ծանոթ աղբյուրի, այս գաջեթներն իբր ավելի խոցելի են հաքերային հարձակումների և արևմտյան փորձագետների լրտեսության համար: Ավելին, ՌԴ նախագահի վարչակազմը կարող է նոր «անվտանգ» հեռախոսներ գնել իր աշխատակիցների համար՝ հեշտացնելու ամերիկյան տեխնոլոգիաներից հրաժարվելը։