Երևանը շանտաժի է ենթարկում Մոսկվային․ կոշտ արձագանք՝ ՌԴ-ից

Երևանը շանտաժի է ենթարկում Մոսկվային․ կոշտ արձագանք՝ ՌԴ-ից

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցություններից առաջընթաց պետք չէ սպասել։
Այս մասին հայտարարել է Ժամանակակից պետական ​​զարգացման ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Դմիտրի Սոլոմնիկովը։

«Կարծում եմ, որ բանակցությունները ստանդարտ են լինելու։ Կողմերը կհայտնեն իրենց կարծիքը իրավիճակի զարգացման վերաբերյալ, հրապարակավ կհայտնեն իրենց աջակցությունը խաղաղ կարգավորմանը։ 

Կողմերի հրապարակային հայտարարություններում դիրքորոշումների լուրջ փոփոխություն չենք տեսնի. Այն, ինչ հիմա կատարվում է, այսինքն՝ Հայաստանի կողմից ԵՄ առաքելության տեղակայումը տարածաշրջան, Երեւանի հրաժարումը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունից, դեռ երկար կձգձգվի։

Լավրով-Միրզայան հանդիպմանն այս առումով ոչ մի հարց չի լուծվի։ Որովհետև Հայաստանն օգտագործում է այս իրավիճակը որպես պատրվակ Մոսկվային շանտաժի ենթարկելու համար։ Երեւանը շանտաժի է ենթարկում Մոսկվային՝ համագործակցելով Արեւմուտքի հետ, որպեսզի Մոսկվան Ադրբեջանի հետ հակամարտությունում անցնի Երեւանի կողմը։ 

Իհարկե, Ռուսաստանը չի նահանջի իր դիրքերից։ Ռուսաստանը հայանպաստ դիրքորոշում չի ցուցաբերի։ Մոսկվան կշարունակի հավատարիմ մնալ իր ներկայիս դիրքորոշմանը և ոչ մի դեպքում չի հրաժարվի Ադրբեջանի հետ բարիդրացիական քաղաքականությունից։ 

Ներկայումս Ռուսաստանը հիմնականում աջակցում է Ադրբեջանի քաղաքականությանը, որովհետև Բաքվի դիրքորոշումն ավելի կառուցողական է, համակարգային և արդարացի»,- հավելել է ռուս քաղաքագետը։