ՀՀ-ն սաբոտաժ է անում իր գործունեությունը ՀԱՊԿ-ում․ ռուս քաղաքագետ

ՀՀ-ն սաբոտաժ է անում իր գործունեությունը ՀԱՊԿ-ում․ ռուս քաղաքագետ

Ռուսաստանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մարկովը նշել է, որ Մոսկվան շատ դժգոհ է Երևանի քաղաքականությունից.

«Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների այսօր նախատեսված բանակցությունները լարված են լինելու։ Որովհետեւ Ռուսաստանը դժգոհ է նրանից, որ Հայաստանը տարածաշրջան է բերել Եվրամիության ռազմաքաղաքացիական առաքելությունը։ Ռուսաստանը շատ դժգոհ է այն փաստից, որ Հայաստանը սաբոտաժ է անում իր գործունեությունը ՀԱՊԿ-ում։ 

Ռուսաստանի տեսանկյունից Հայաստանն ակնհայտորեն երես է թեքում Ռուսաստանից եւ շարժվում դեպի Արեւմուտք։ Հայաստանը նույնպես դժգոհ է Ռուսաստանից։ Հայաստանը դժգոհ է, որ Ռուսաստանը չի աջակցում Երեւանին Ադրբեջանի հետ հակամարտությունում։

Հայաստանը ԵՄ առաքելությունը բերեց տարածաշրջան և այն օգտագործում է որպես Ռուսաստանի վրա ճնշման լծակ և միջոց։ Ռուսաստանը չի ցանկանում կոշտ հայամետ դիրքորոշում որդեգրել, որովհետեւ Ռուսաստանն ու Ադրբեջանը բարեկամ երկրներ են։ 

Ռուսաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, սակայն Մոսկվան չի ցանկանում, որ Հայաստանը դադարի լինել իր դաշնակիցը տարածաշրջանում։ Կարծես թե այս բանակցությունները գոհացուցիչ արդյունք չեն տա»,- ասել է ռուս քաղաքագետը։