Աստղագուշակ՝ դեկտեմբերի 14-ի համար

Աստղագուշակ՝ դեկտեմբերի 14-ի համար

Խոյ․ Այս նշանի ներկայացուցիչների համար, սիրային ճակատում իրադրությունը վատ չի։ Կընձեռնվի հնարավորություն նոր երկրպագուներ կամ երկրպագուհիներ ձեռք բերելու։

Ցուլ․ Այսօր նշանի ներկայացուցիչների համար օրը լի կլինի անակնկալներով եւ նվերներով։ Մի շտապեք շնորհակալություն հայտնել ճակատագրին։ Նախ պետք է գլուխ հանել ընտանիքի անդամների հետ փոխհարաբերությունների բավական բարդ թնջուկից։

Երկվորյակներ․ Այսօր ձեզ սպասվում են հաճելի հանդիպումներ հին ընկերների կամ պարզապես լավ ծանոթների հետ։ Հնարավոր է այսօր տրվի նոր ռոմանտիկ հարաբերությունների մեկնարկը։

Խեցգետին․ Այսօր որեւէ գործ անելիս ժամանակ մի ձգեք, այն ձեր օգտին չէ։ Միեւնույնն է, շատ բաներ չեք էլ հասցնի անել։ Ավելի լավ է, որքան հնարավոր է շուտ հասնեք տուն եւ պարզապես հանգստանալ։

Առյուծ․ Այսօր կփորձեք հարաբերություններ պարզել ղեկավարության հետ։ Հեռու մնացեք ցանկացած վիճահարույց իրավիճակից։ Անկախ որեւէ հանգամանքից մի փորձեք ապացուցել, որ ճիշտը դուք եք, հատկապես, երբ հակառակ կողմում վերադասն է։

Կույս․ Օրը խոստանում է լինել բարեհաջող, այս նշանի ներկայացուցիչների համար։ Այսօր կկատարվեն իրադարձություներ եւ դուք ձեզ երջանիկ կզգաք։

Կշեռք․ Այսօր աստղերն իրենց կհուշեն ձեզ որոշ խորամանկություններ, որոնց օգնությամբ դուրս կգաք բարդ իրավիճակներից։ Պարզապես պետք է լսել ներքին ձայնին եւ առաջնորդվել դրանով։ Գործընկերների օգնությամբ կուծեք գործնական խնդիրները։

Կարիճ․ Այսօր կարող եք ռոմանտիկ երեկո կազմակերպել։ Օրը հաջող էայն ամենի համար, ինչն առնչվում է կյանքի սիրային ոլորտին։

Աղեղնավոր․ Ցանկացած գործողություն այսօր ձեր համար բարեհաջող է։ Կարեւորը դրական տրամադրվածությունն է։ Ականջալուր եղեք աստղերի հուշումներին ու ներքին ձայնին եւ չեք փոշմանի։

Այծեղջյուր. Այսօր էներգիայի ավելցուկ կունենաք, ինչը կօգնի իրականացնել շատ գործեր։ Բարենպաստ պահը բաց մի թողեք ձեռքից եւ ավարտին հասցրեք շաբաթվա ընթացքում կուտակված գործերը։

Ջրհոս․ Այսօր բազմաթիվ անակնկալներ կլինեն ձեր համար։ Մի վախեցեք անակնկալներից․ դրանք դրականորեն կազդեն ձեր վրա։ Հնարավոր է գործնական նոր հորիզոններ եւ հնարավորություններ բացվեն ձեր առաջ։

Ձկներ․ Այս փուլում աշխատավայրում կարող են առաջանալ կոնֆլիկտներ։ Հնարավոր է փորձեն ձեզ ներքաշել տարբեր վիճահարույց թեմաների մեջ։ Պահպանեք բալանսավորվածություն եւ չեզոքություն ցանկացած դեպքում։