Մեծ Բրիտանիայում ծերերի խնամքի կենտրոնը հրավիրել է մերկապարող տղամարդու՝ բնակչուհիներից մեկի երազանքը կատարելու համար

Մեծ Բրիտանիայում ծերերի խնամքի կենտրոնը հրավիրել  է մերկապարող տղամարդու՝ բնակչուհիներից մեկի երազանքը կատարելու համար

Մեծ Բրիտանացի մերկապարող երիտասարդ տղամարդու է հրավիրվել մերկապարի սեանս անցկացնելու ա ծերերի խնամքի կենտրոնում, որպեսզի դրանով կատարվի կենտրոնի բնակչուհիներից մեկի երազանքը։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Ըստ հրապարակման, ծերերի խնամքի կենտրոնում կախված է «ցանկությունների ծառ» որից բնակիչները կարող են կախել իրենց ամենանվիրական երազանքները։ 89-ամյա Ջոանի երազանքն էլ եղել է այն, որ իրենց կենտրոն այցելի երիտասարդ մերկապարող տղամարդ եւ պարի սեանս անցկացնի։ Կենտրոնի ղեկավարությունն էլ որոշել է կատարել այդ երազանքը, այդպիսով օգնելով, որպեսզի Ջոանն էլ ապրի լիարժեք կյանքով։ Սեանսից հետո կինը խոստովանել է, որ մերկապարի սեանսից հետո իրեն երիտասարդացած է զգացել։