«Միշտ երիտասարդ» լոնդոնցի մոդել կինը ներկայացրել է իր երիտասարդության եւ թարմության գաղտնիքը

«Միշտ երիտասարդ» լոնդոնցի մոդել կինը ներկայացրել է իր երիտասարդության եւ թարմության գաղտնիքը

«Միշտ երիտասարդ» լոնդոնցի կին մոդել Վիկտորյա Ֆիզերսթոուն Պիրսը, ով արդեն քառասունութ տարեկան է, ներկայացրել է իր երիտասարդության ու թարմության գաղտնիքը։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Նա ասել է, որ անծանոթները հաճախ կարծում են, որ երիտասարդ աղջիկ է։ Վիկտորյան ասել է, որ տասնհինգ տարի առաջ ինքը ընտել է խիստ բուսակերությունը եւ համոզված է, որ հենց դա էլ օգնել է, որպեսզի նա պահպանի երիտասարդությունն ու թարմություն։ Նա նաեւ ասել է, որ չի օգտագործում կոսմետիկ միջոցներ, որոնք փորձարկված են կենդանիների վրա։