Պուտինն ու Ալիեւը քննարկել են Ղարաբաղյան իրադրությունը

Պուտինն ու Ալիեւը քննարկել են Ղարաբաղյան իրադրությունը

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Քննարկվել են այն գործնական ասպեկտները, որոնք կապված են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020 նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման հետ։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական եւ կոմունիկացիոն կապերի վերականգնման եռակողմ ֆորմատի աշխատանքին։ Անդրադարձ է կատարվել նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները տարբեր մակարդակներում։