Ռուսաստանը տարածքային ճգնաժամի մեջ է

Ռուսաստանը տարածքային ճգնաժամի մեջ է

Ռուսաստանը քաղաքական և ռազմական, և որ առավել վտանգավոր է նրա համար, տարածքային ճգնաժամի մեջ է. Ուկրաինայի տարածքների յուրացումը ոչ այլ ինչ է, քան վախ և սարսափ՝ ավելի մեծ տարածքներ կորցնելու վտանգի մոտակա իրականությունից:

Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի ինքնահռչակ, ավելի ճիշտ՝ կրեմլահռչակ տարածքների՝ մոտ 50 հազար քկմ-ը ՌԴ-ի 17 մլն 98 հազար 242 քկմ-ի համեմատ չնչին են, բայց նկատի ունենալով դրանց մարտավարական, աշխարհագրական, հանքային պաշարների կարևորությունը, Կրեմլը փորձում է իրեն ապահովել և ապահովագրել այն դեպքում, եթե Թուրքիային հաջողվի Սիբիրը պոկել Ռուսաստանից…Իսկ դա հավանական քաղաքական սցենար է:

Ո՞րն էր Ռուսաստանի քաղաքական սխալը, որը նա պարբերաբար կրկնում է վերջին 200 տարիների ընթացքում, իրենց իսկ ասացվածքով բնորոշվող.«Չի կարելի երկու անգամ ոտքը դնել նույն փոցխի գլխին», քանի որ ոտքը փոցխի գլխին դնելիս, պոչն ուժգին հարվածում է ոտքը փոցխի գլխին դնողի ճակատին…Եվ Ռուսաստանի ցարերը, բոլշևիկյան ղեկավարները, ժամանակակից Ռուսաստանի ղեկավարները շարունակում են նույն փոցխին դնել իրենց ոտքը…Այդ փոցխը ռուս-թուրքական ռազմա-քաղաքական, հիմա նաև առևտրային հարաբերություններն են, որոնք, ցավոք, հիմնականում կապվում են Հայաստանի և հայ ժողովրդի հետ, որովհետև դեռևս կայսերական Ռուսաստանը, բացի դեպի արևմուտք, հյուսիս և արևելք տարածվելուց, ձգտել է շարժվել նաև հարավ, որն ամենակարճ ցամաքային ճանապարհն էր Հայաստանով, Պարսկաստանով և շարունակությամբ՝ դեպի Հնդկաստան։

Այս նկրտումները եղել են դեռևս Պետրոս Առաջինի զավթողական ծրագրերում, որոնք բախվել են անգլիացիների՝ արդեն իրականացվող գաղութային գործունեությանը Հնդկաստանում: Բայց հարավը այնուամենայնիվ գրավել է ռուսներին:Այստեղ էլ թուրքերն են հայտնվում նրանց ճանապարհին, մինչդեռ թուրքերը պատմականորեն չպետք է լինեին Հայկական բարձրավանդակում. դա էլ նախ՝ Բյուզանդիայի, ապա նաև բուն Երոպայի քաղաքական կրավորականության և անփութության հետևանքն էր: Ցավալի է, բայց փաստ, որ թուրք- սելջուկ շեղաչք թյուրքական բարբարոս ցեղախմբերը կարողացան ամրապնդվել Փոքր Ասիայում և Հայկական լեռնաշխարհում, ստեղծել իրենց պետականությունը բնիկ ազգերի՝ հայերի և հույների պատմական հայրենիքի տարածքում և մի քանի հարյուր տարում փոխեցին անգամ իրենց մարդաբանական տեսակը։ Այսօր Թուրքիայում և Ադրբեջանում ապրող թյուրքալեզու այդ ժողովուրդը դադարել է մոնղոլոիդ լինելուց: Ինչպե՞ս, ինչո՞ւ: Սա ոչ այնքան մարդաբանների՝անթրոփոլոգների բացահայտման կարիքն ունի, որքան քաղաքագետ-պատմաբանների: Եվ աշխարհի ո՛չ մի ժողովուրդ, ո՛չ մի քաղաքական գործիչ, որը հաղորդակցվում է ու բանակցում այդ երկու ժողովուրդների՝ իրենց հպարտությամբ թուրք համարողների հետ, ոչ միայն իրենք իրենց հարց չեն տաիս, այլև նույն այդ թուրքերին ու ադրբեջանցիներին չեն հարցնում, թե այդ ինչպե՞ս է, որ Միջին Ասիայի և Ռուսաստանի տարածքում ապրող թյուրքալեզու ժողովուրդները՝յակուտները, բաշկռները, թաթարները և մյուսները, որ մոնղոլոիդ –շեղաչք են եղել ի բնե ու մնացել շեղաչք, իսկ իրենք ՝ո՛չ: Երևի կգա նաև այդ օրը…

Այն, ինչի մասին ուզում եմ հիմա բարձրաձայնել ինձ մտահոգել է մի քանի տարի առաջ. ինչո՞ւ են Ռուսաստանի կառավարիչները վերջին 200 տարիներին՝և՛ ցարերը, և՛ բոլշևիկյան, և՛ դաշնային-կայսերական, անընդմեջ Հայոց պատմական Հայրենիքը բաշխում թուրքերին: Բոլոր ռուս-թուրքական պատերազմների ժամանակ ռուսական բանակը հաղթել է թուրքերին արևելյան՝ պայմանական՝ կովկասյան, բայց իրականում՝ հայկական ճակատում, գրավել է Կարսը, Էզրումը, Բայազեթը և այլն, բայց հետո նահանջել է՝ իր գրաված տարածքները թողնելով թուրքերին: Այդ ճակատամարտերի ժամանակ ռուսներին ամեն կերպ աջակցել են տեղի հայերը՝ զինված ջոկատներով, հեծելազորի ձիերին խոտով ապահովելով, տեղանքի զննման հարցերով: Հայերը օգնել են ռուսներին՝ ակնկալելով, որ հաղթանակից հետո կազատագրվեն թուրքերի տիրապետությունից, ինչպես որ ազատագրվեցին հույները, բուլղարները, սերբերը և չեռնոգորցիները: Սակայն այդպես չեղավ հայերիս հարցում: Ինչո՞ւ: Հարցրե՞լ են ժամանակին հայ քաղաքական գործիչները ռուս կառավարիչներին, ավելի ստույգ՝ այն հայ գեներալները, որ բազմաթիվ հաղթանակներ են պարգևել ռուսական կայսրության բանակին: Թողնում եմ իրենց խղճին…

Հա՛, ուրեմն մի հետաքրքիր փաստ ևս. Պանթուրանական՝ համաթուրքական գաղափարախոսությունը ծնվել է ցարական Ռուսաստանում 19-րդ դարի երկրորդ կեսին՝ որպես լեզվական, գաղափարական, կրոնական և մշակութային կազմակերպություն՝ թյուրքախոս-թյուրքալեզու ժողովուրդներին միավորելու նպատակով: Սակայն այս բովանդակությամբ միավորումները միշտ էլ վերաճում են քաղաքական, ապա նաև ռազմական միավորման: Պանթյուրքիզմի գաղափարխոսությունը արդեն  20-րդ դարի սկզբում Ռուսաստանից տեղափոխվում է Օսմանյան Կայսրություն, որտեղ էլ զուտ  գաղափարախոսությունից վերաճում է քաղաքականության: Համաթուրքական այս գաղափարախոսության ծնունդը Ռուսաստանում բնավ պատահական չի եղել. Ղրիմը թուրքերից գրավելուց հետո երկու դարերի ընթացքում Ղրիմի թաթարների մի որոշակի հատված, կտրված լինելով իրենց ցեղակիցներից, աստիճանաբար խաչասերվում է սլավոններով բնակեցված ազգերի հետ և փոխում է իր մարդաբանական կերպարը: Նույնը կատարվում է Փոքր Ասիայում, Հայկական լեռնաշխարհում, Պարսկաստանի հյուսիսային սահմաններում, արաբական աշխարհում ապրող թուրք-սելջուկների հետ:20-րդ դարի սկզբում այս համաթուրքական գաղափարախոսությունը,ինչպես բացահայտվեց Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, ընթացքում և հետո,Թուրքիայում վերածվեց համաթուրքացման քաղաքականության, որի շոշափուկները սկսում են տարածվել նաև Ռուսական Կայսրության  կովկասյան  ժողովուրդների շրջանում, ապա երեսնական թվականներին հասնում են Միջին Ասիա: Թուրքիան թյուրքալեզու ժողովուրդներին փորձում էր Սովետական  Ռուսաստանի  դեմ հանել, որպեսզի ռուսներին կտրի արևելքում տնտեսական,քաղաքական ,հետևաբար  և ռազմական միջամտության հնարավորությունից:Իսկ թուրքերի համար Միջին Ասիայում ամրանալու համար  քաղաքական հող կար.դա թյուրքախոս  մահմեդական ժողովուրդներն էին՝իրենց լեզվական,   կրոնական, նաև մասնակի հոգեկերտվածքի ընդհանրությամբ:Թուրքիայի նպատակն էր  պոկել այդ ժողովուրդներին ռուսական ազդեցության ոլորտից:

Ի դեպ, սովետի փլուզումից հետո 30 տարի Թուրքիան շարունակեց իր փափուկ ուժի քաղաքականությունը Ռուսաստանի թյուրքալեզուՍիբիրում և միջինասիական հանրապետություններում: Պատմությունից հայտնի է,  որ Միջին Ասիայում բասմաչների  խռովությունները կազմակերպել էր հայ ժողովրդի դահիճներից մեկը՝ Էնվերը, որը դեռ ողջ էր և ամեն կերպ խուսափում էր ոչ միայն հայերի հաշվեհարդարից, այլև օսմանյան կառավարության մահապատժից. Էնվերը 1919 թվին օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից մահվան էր դատապարտվել հայկական ջարդերը կազմակերպելու  մեղադրանքով. պատմությունից հայտնի է նաև, որ Միջին Ասիայում բասմաչների խռովությունը ճնշվեց բոլշևիկյան Ռուսաստանի ռազմական միջամտությամբ. Էնվերին վերացնելը մտնում է այդ ծրագրի մեջ, և 1922թ հայ կոմունիստ,արցախցի Հակոբ Մելքումյանի գնդակից սպանվեց Էնվերը:

Բացի նրանից, որ ռուսները ճնշեցին միջինասիական խռովությունները, նրանք կիրառեցին նաև  ժամանակակից  բառեզրով ասած՝փափուկ ուժ . այդ ժողովուրդներին  տվեցին պետականություն ունենալու շանս.միջինասիական ժողովուրդների գրագետ հատվածն իհարկե ենթարկվեց ռուսական փափուկ ուժին՝բլիթի և մտրակի քաղաքականությանը, և նրանք մտան ԽՍՀՄ կազմի մեջ՝ մերժելով թուրքերին…Բայց Թուրքիան երբեք չմոռացավ Ռուսաստանի թյուրքալեզու ժողովուրդներին, որոնց թեև ցեղակից են համարում, սակայն արդեն մի քանի դար է Թուրքիայում բնակվող և պաշտոնապես թուրք համավող բնակիչները անթրոփոլոգիական որևէ աղերս չունեն Ալթայից և Միաջին Ասիայից Փոքր Ասիա և Հայկական լեռնաշխարհ արշաված և նստակյաց դարձած թուրք սելջուկների հետ:Բայց դարերով թյուրքական գաղափարախոսությունը պահպանած այդ պետության բնակիչներն ու նրա ղեկավարները պահպանել են ելից երկրի՝Ալթայի և Միջին Ասիայի ժողովրդին բնորոշ ձգտումը դեպի  իրենց նախասկզբնական երկիրը:Բայց միամտություն կլինի, եթե դա սոսկ կարոտաբաղձություն՝ նոստալգիա համարենք. այստեղ ակնհայտ է քաղաքական և առավելապես ռազմական գերակայությունն ապահովելը այդ տարածաշրջանում: Բայց ինչպե՞ս,Խորհրդային հզոր պետության ազդեցության ոլորտն էր դա…Եվ սպասեց Թուրքիան, գուցե և  ծածուկ մասնակցեց սովետի փլուզմանը. փաստեր կան, որ 90-ականների Թուրքիայի նախագահ Թուրղութ Օզալը նեղ շրջանակում շնորհավորել է Թուրքիային՝ Խորհրդային Միության փլուզման առիթով: 

Եվ ուրեմն, երբ Ռուսաստանը մենակ մնաց՝ առանց միութենական հանրապետությունների, եղավ մի պահ, որ աներևակայելիորեն թուլացավ և կանգնեց փլուզման շեմին, ժողովրդի սոցիալական և կրթական վիճակը վատթարացավ,և այստեղ է ,որ Թուրքիան սողոսկեց  Ռուսատանի թյուրքալեզու և մահմեդական շրջանները ամենատարբեր հումանիտար ծրագրերով :Ելցինը, Պուտինը աչքաթող արեցին Թուրքիայի ակտիվությունըՌուսաստանի խորքում ևԿովկասում  .Թուրքիան բացեց մշակութային և կրթական կենտրոններ Ռուսաստանի սիբիրյան քաղաքներում,ապա տնտեսական-առևտրային համաձայնագրեր կնքեց,որոնք տարիներ անց վերածվեցին ռազմական- ռազմավարականի՝ զենքերի առք ու վաճառք, Ատոմակայանի կառուցում Ռուսաստանի միջոցներով:Բայց այս ամենը բավարար չէին Թուրքիայի համար. Նրան ամենակարճ ճանապարհով պետք է հասնել Թուրան…

Եվ 1988 թվի արցախյան շարժումը բացեց այդ դարպասի սողնակը: Չորս տարի ձգված պատերազմը  Հայերիս հաղթանակով և մեր տարածքների ազատագրումով 30 տարով կասեցրեց ժամանակավորապես  այդ սողնակի գործարկումը…Այո՛, իմ համոզմամբ, Արցախը պետք է Թուրքիային,նրան պետք էր ամեն կերպ նորից հայտնվել Կովկասում, որտեղից նա վտարված էր 300 տարի՝ռուս-թուրքական պատերազմներում իր պարտության հետևանքով…2020 թվի Ադրբեջանի չհայտարարված պատերազմը արագացրեց այդ սողնակի գործի դնելը.Թուրքիանին ոչ միայն Արցախն է պետք, այլև Սյունիքն՝ իր աշխարհաքաղաքական հույժ կարևոր հյուսիս-հարավ ռազմավարական կարևոր կապող ճանապարհով: Այստեղ է, որ Ռուսաստանը ասես ուշքի եկավ ուժեղ ապտակից  արթնացած մարդու նման կտրուկ թռավ տեղից և միջամտեց պատերազմի  ավարտին, իր զորքը մտցրեց Արցախ՝ Բաքվին որոշակի տարածքներ նվիրելու գնով:Թուրքիան նույնպես ինչ-որ մարդկային կազմ ունի Արցախի ազատագրված, բայց այս պատերազմում կորցրած տարածքներում.ոչինչ, որ թվաքանակը աննշան է, կարևորը ոտքի տեղ ունենալն է….
Այս ծավալուն մեկնաբանություն-նախաբանով փորձեմ վերջնականապես բացահայտել, թե ինչո՞ւ Ռուսաստանը  200 տարի շարունակ Հայաստանի տարածքները, անգամ  Թուրքիային հաղթելու դեպքում, վերադարձրել է իր գրաված տարածքները և հեռացել:

Հիշո՞ւմ եք,դեռևս ցարական Ռուսաստանում 19-րդ դարի երկրորդ կեսին  ստեղծված իբրև անմեղ՝մշակութային ,լեզվական ,գաղափարական մերձեցման նպատակներով թյուրքալեզու ժողովուրդների՝համաթուրքական՝պանթուրքական կազմակերպությունը, որը նպատակային ձևով տեղափոխվեց Օսմանյան Կայսրություն և վերափոխվեց քաղաքական գաղափարախոսության և համաթրքացման գործունեության:Այդ ժամանակներից Ռուսաստանը սկսեց վախենալ պանթուրքիզմից, քանի որ իր զավթած ՝Ուրալից սկսված մինչև Սիբիրի խորքերը թյուրքալեզու ժողովուրդներ են ապրում իրենց հայրենիքում:Ինչո՞ւ Լենինը օգնեց պարտված Թուրքիային և փրկեց նրան,որպեսզի թուրքերը չքայքայեն Ռուսաստանը թյուրքաեզու ժողովուրդների միջոցով:Ինչո՞ւ Սովետական Ռուսատանը Արցախը, Նախիջևանը և Կարսի մարզը, Սուրմալուն, Արդահանը, Արդվինը նվիրեց Թուրքիային և Ադրբեջանին,որպեսզի Թուրքիան միջինասիական հանրապետությունների միջոցով Ռուսատանը ներսից չքանդի,ինչը որ այս 30 տարում արել է:

Ինչո՞ւ Խորհրդային Միությունը տնտեսական անհաշիվ օգնություն էր տալիս Թուրքիային: Ինչո՞ւ այսօր Պուտինը զենք է վաճառում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, տնտեսությունն է հզորացնում և ատոմակայան է կառուցում Թուրքիայում,որպեսզի թուրքիան մնա իր սահմաններում և չտարածվի Ռուսաստանում…Ինչո՞ւ դարձյալ ու վերստին Ռուսաստանի համար Հայաստանը դարձել է փոխանակման մանրադրամ՝ Թուրքիայի հետ ունեցած առևտրի մեջ: Պատասխանը նույնն է…Բայց Ռուսաստանը չի հասկանում, որ Ջինն արդեն դուրս է եկել,և Ռուսատանին ոչինչ չի փրկի…Վկան՝ ուկրաինական ,ավելի ստույգ՝ համաշխարհային երրորդ պատերազմն է,որ աշխարհն է դուրս եկել Ռուսաստանի դեմ…Իսկ մեն՞ք՝հայերս,ի՞նչ ենք մտածում,չէ՛, ինչ ենք արել ու ի՞նչ ենք անում….Օգնել ենք և օգնում ենք մի կողմից թուրքին,որ նա մեր տարածքով ամենակարճ ճանապարհով հասնի Թուրան, և միամտորեն կանգնում ենք մեզ վաճառած ու վաճառող ռուսի կողքը՝ սին ու անմիտ հույսով ու հաավատով,թե նա մեզ կպաշտպանի թուրքից…

Ափսոս մեր լավագույն տղաները, ափսոս արյունով ազատագրված մեր հողերը…
Մինչդեռ մենք  կարող ենք կասեցնել այս վերահաս  ազգային և պետական աղետը,երբ ԱԶԳՈՎԻՆ հասկանանք, որ այդ աղետը բոլորիս կհասնի, եթե չմաքրենք մեր մեջ ներարկված ու պատվաստված վարակ-վիրուսը…

Հիշենք ու չմոռանանք՝Բոլոր Հայերն իրար ԲԱՐԵԿԱՄ ԵՆ:
Իսկ եթե ինչ-որ մարդիկ բարեկամ չեն Հայերին, ուրեմն նրանց արյան բաղադրությունը պիտի ստուգել…
Բարեկամ ենք, եթե ՀԱՅ ԵՆՔ…

Մարի Բարսեղյան-Խանջյան
գրող,հրապարակախոս