Պելեն՝ Մեսսիի կողմից իր ռեկորդը կրկնելու մասին 

Պելեն՝ Մեսսիի կողմից իր ռեկորդը կրկնելու մասին 

Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, լեգենդար մարզիկ Պելեն արձագանքել է այն բանին, որ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին կրկնել է իր ռեկորդը՝ «Բարսելոնայի» կազմում խփելով իր 643-րդ գոլը։

«Երբ ձեր սիրտը լցվում է սիրով, դժվար է փոխել ճանապարհը, որ ընտրել եք։ Ինչպես եւ դու, ես գիտեմ, թե ինչ է նշանակում սիրել ու սիրով կրել նույն մարզաշապիկն ամեն օր։ Ինչպես եւ դու, ես գիտեմ, որ ոչինչ չկա ավելի լավ այն տեղից, որտեղ դու քեզ զգում ես, ինչպես տանը։ Շնորհավորում եմ քո պատմական ռեկորդի առիթով Լիոնել»,- ինստագրամյան էջում գրել է Պելեն։ Նա նաեւ հավելել է, որ հիանում է արգենտինացի աշխարհահռչակ մարզիկով։