Վերականգնել են կապի խզված միջոցները

Վերականգնել են կապի խզված միջոցները

Հյուսիսային եւ Հարավային Կորեաները վերականգնել են կապի այն միջոցները, որոնք ժամանակին խզվել էին երկու երկրների միջեւ։ Այն մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը, վկայակոչելով հարավկորեական կառավարությանը։ Հարավային Կորեայի նախագահի նստավայրի ներկայացուցիչ Պակ Սու Հենը հայտարարել է, որ հուլիսի 27-ի առավոտյան կապը երկու կողմերի միջեւ ամբողջապես վերականգնվել է։ Նշենք, որ կապը Փհենյանի եւ Սեուլի միջեւ խզվել էր մեկ տարի առաջ՝ Փհենյանի միակողմանի նախաձեռնությամբ՝ ի նշան հակափհենյանական քարոզչության դեմ բողոքի։