Եզակի պատմական լուսանկար՝ Առաջին Հանրապետության օրերից

Եզակի պատմական լուսանկար՝ Առաջին Հանրապետության օրերից

vstrokax.net-ը հրապարակել է պատմական մի լուսանկար Հայաստանի առաջին Հանրապետության տարեգրությունից։ Լուսանկարում պատկերված է Հայաստանի առաջին Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը, որը այց է կատարել ԱՄՆ 1919 թվականին։ Լուսանկարում պատկերված են՝ ներքեւի շարքում, ձախից աջ հաջորդականությամբ, առաջին Հանրապետության Ֆինանսների նախարար Արտաշես Էնֆիաջյանը, գեներալ, իսկ հետո՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Հակոբ Բագրատունին, վարչապետ Հովհաննես Քաջազնունին, զորավար Անդրանիկ Օզանյանը, պառլամենտի անդամ, պրոֆեսոր Աբրահամ Տեր-Հակոբյանը։ Վերին շարքում, կրկին ձախից աջ հերթականությամբ Հարություն Փիրալյանն է, պատվիրակության՝ գյուղատնտեսական հարցերով մասնագետ Միքայել Տեր-Պողոսյանը, կապիտան Սուրեն Մելիքյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարո Փաստրմաճյանը, ռազմական պատվիրակության ղեկավար, գնդապետ Հայկ Բոնապարտյանը։