Օլիմպիադաների տարածքային փուլը վերապահված է մարզպետարաններին ու քաղաքապետարանին

Օլիմպիադաների տարածքային փուլը վերապահված է մարզպետարաններին ու քաղաքապետարանին

Ուսուցիչների համար պարզ չէ, թե ովքեր ու ինչ սկզբունքով են կազմում առաջիկայում նախատեսվող տարածքային օլիմպիադաների փուլի թեստերը։ Ու եթե բնագիտական առարկաների թեստերի մասով ամեն ինչ հստակ է ու պարզ, հումանիտար առարկաների դեպքում պարզ չէ, թե ովքեր են կազմում եւ ինչ սկզբունքով։

Դպրոցականների առարկայական օլիմպիադաների olymp.am կայքից մեզ փոխանցեցին, որ տարածքային կամ մարզային փուլը կազմակերպում եւ անցկացնում են մարզպետարանները կամ Երեւանի քաղաքապետարանը։  

Ինչո՞ւ հումանիտար առարկաներն էլ բնագիտամաթեմատիկականի պես չեն կազմակերպվում բոլոր փուլերում. թեստերը լինեն կոնկրետ մասնագիտական խմբի կողմից կազմված, ու նույնը՝ բոլոր մասնակիցների համար։ Մեզ ասացին, որ ընթացակարգն այդպես է․  «Իրենք որոշել են, որ հումանիտարի դեպքում տարածքայինն այդպես պետք է լինի»։

Ինչ վերաբերում է թեստերին, ապա դրանք կազմում են հանձնաժողովներն ու դրանցում ընդգրկված մասնագետները։ «Տարածքային փուլերի համար մարզապետարաններն իրենք իրենց լավագույն մասնագետներին հանձնարարում են՝ կազմել առաջադրանքներ՝ ազգային փուլի մասնակիցների ցուցակը որոշելու համար»,- փոխանցեցին մեզ olymp.am-ից։