Հոսանքազրկումների տևողության և պատճառների վերաբերյալ միջնորդությունները մերժվել են. մերժվել են նաեւ այլ միջնորդություններ

Հոսանքազրկումների տևողության և պատճառների վերաբերյալ միջնորդությունները մերժվել են. մերժվել են նաեւ այլ միջնորդություններ

Քիչ առաջ ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը հայտարարեց, որ ՍԴ-ն որոշում է կայացրել մերժել «Զարթոնք» կուսակցության ներկայացրած միջնորդությունները համաձայն որոնց՝ պահանջում են ԱԱԾ-ից տեղեկություն ստանալ, թե ընտրություններին մասնակցած քաղաքացիներից յուրաքանչյուրը վերջին անգամ երբ է լքել ՀՀ պետական սահմանը և երբ վերադարձել։ ՊԵԿ-ից և վարչապետի աշխատակազմից հանրային ծառայողների քանակի վերաբերյալ միջնորդությունը, ինչպես նաև ՏԿԵ-ից ընտրության օրը հոսանքազրկումների տևողության և պատճառների վերաբերյալ միջնորդությունները  ևս մերժվել են։

Որոշում կայացվել հետաձգել օրինակ ՊՆ-ից՝ ընտրություններին մասնակցած զինծառայողների քանակի վերաբերյալ տեղեկություն ստանալու մասին միջնորդությունը։


«Ինչ վերաբերում է ՀՀ նախագահին որպես վկա հրավիրելու միջնորդությանը, ՍԴ-ն այն չի քննարկել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բովանդակային առումով այդ միջնորդությանն անդրադարձել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կատարած միջնորդության ժամանակ»,- ասաց Դիլանյանը։