Փաստաբան Աթանեսյանն ահազանգել է ոստիկանություն

Փաստաբան Աթանեսյանն ահազանգել է ոստիկանություն

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը իր տան վրա հարձակման դեպքի առթիվ ահազանգել է ոստիկանություն և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։ Այս մասին «Հրապարակին» տեղեկացրին ոստիկանությունից՝ հավելելով, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ավելի վաղ 
168.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ  երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:
4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը, մեր տեղեկություններով, տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել: