Բաղրամյանում սպասում են նախագահի որոշմանը, Սարգսյանը պետք է որոշում կայացնի մինչեւ 18:00-ը

Բաղրամյանում սպասում են նախագահի որոշմանը, Սարգսյանը պետք է որոշում կայացնի մինչեւ 18:00-ը

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ Բաղրամյանում  հայտարարեց, որ մեկ ժամ կսպասեն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը։ 

Սաղաթելյանի պնդմամբ՝ ՀՓՇ-ի հետագա անելիքները կախված են Արմեն Սարգսյանի որոշումից։