Հայաստանն ու Ադրբեջանը կարող են շուտով խաղաղության շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել․ Բլինքեն

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են շուտով խաղաղության շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել․ Բլինքեն

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են շուտով խաղաղության շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։  Նա այսպես է մեկնաբանել Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու Վաշինգտոնի ջանքերը։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է․

«Հնարավորություն կա։ Չեմ ուզում չափազանցնել, բայց կա բարենպաստ հնարավորություն՝ իրապես ավարտին հասցնելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը»։