Ինչպես վաղ փուլում բացահայտել աղիքի քաղցկեղը 

Ինչպես վաղ փուլում բացահայտել աղիքի քաղցկեղը 

Կղանքում արյան հնարավոր առկայության հետազոտությունը կարող է վաղ փուլում բացահայտել աղիքային համակարգում քաղցկեղի առկայությունը, կարծում է ռուս բժիշկ-գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Սոլոնիցկայան։ Գաղտնի արյունահոսությունը մի շարք ստամոքսա-աղիքային հիվանդությունների վաղագույն ախտանշաններից է, այդ թվում նաեւ՝ քաղցկեղի։ Եթե աղիքային քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլում, ըստ մասնագետի, լիովին հնարավոր է բուժել։ Ընդ որում, վիզուալ կերպով կղանքը կարող է լինել սովորական՝ առանց արյան առկայության։

Այս հետազոտությունը կարող է հայտնաբերել նաեւ աղիքում նախաքաղցկեղային գոյացություններ համարվող պոլիպների առկայությունը։ Այն նաեւ լավ միջոց է աղիքային բորբոքումների բուժման արդյունավետությունը չափելու համար։ Իսկ ահա 45 տարեկանից հետո խորհուրդ է տրվում ամեն 3-5 տարի անցնել կոլոնոսկոպիկ հետազոտություն։ Սակայն եթե ընտանիքում արդեն իսկ կիլոռեկտալ քաղցկեղի դեպք եղել է, ապա պետք է աղիքային հետազոտությունները սկսած 35 տարեկանից։